Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպե՞ս պետք է սնվեն տարբեր կազմվածքի մարդիկ. news.am

Ինչպե՞ս պետք է սնվեն տարբեր կազմվածքի մարդիկ. news.am

Կազմվածքի համաձայն սնվելը կարող է փրկել ավելորդ կիլոգրամներից եւ առողջական խնդիրներից, պնդում է անգլիացի դիետոլոգ Գաբրիել Մեսթոնը: Տարբեր կազմվածք ունեցող մարդիկ, ըստ նրա, պետք է նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին զանազան մթերք ընտրեն, եւ իհարկե՝ ընդմիջումներին ուտելու թեթեւ ուտեստներ:

Էնդոմորֆներ

Մարդն էնդոմորֆ է համարվում, եթե ունի խոշոր կազմվածք, ճարպային շոշափելի շերտ եւ արագ է ավելորդ քաշ հավաքում: Այս տեսակի մարդկանց, անկախ սեռից եւ տարիքից, հարմար է ճարպերի եւ սպիտակուցների բարձր պարունակությամբ եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդաբաժին, կարծում է դիետոլոգը:

Նրա խոսքով՝ էնդոմորֆների օրգանիզմն ածխաջրային սննդից ստացվող կալորիաները վատ է այրում, այդ պատճառով նպատակահարմար է, որ նրանց ընդմիջումային սնունդը լինի ընկույզը եւ բանջարեղենը, այլ ոչ թե քաղցրեղենը, որոնք շատ են պարունակում ածխաջրեր եւ շաքար, առավել հարմարը բնական յոգուրտն է:

Էկտոմորֆներ

Էկտոմորֆներ են նիհար եւ բարձրահասակ մարդիկ, ովքեր ունեն բարակ կազմվածք եւ օժտված են արագ նյութափոխանակությամբ, ինչը նրանց թույլ է տալիս գործնականում ամեն ինչ ուտել՝ առանց վնաս պատճառելու գոտկատեղին: Ճիշտ է,  նրանց մկանները մեծ դժվարությամբ են աճում:

Դիետոլոգի խոսքով՝  չնայած էկտոմորֆները կարող են ամեն ինչ ուտել, լավ կլինի, որ նրանք նախապատվություն տան սպիտակուցներով, ճարպերով եւ ածխաջրերով հարուստ մթերքին: Այդպիսի մթերքը կօգնի պահպանել մկանային զանգվածը եւ էներգետիկ եռանդը:

Մեզոմորֆներ

Մեզոմորֆներն աչքի են ընկնում աթլետիկ կազմվածքով, մկանուտ են եւ ամուր: Այս կազմվածքով մարդկանց խորհուրդ է տրվում հետեւել հետեւյալ սննդաբաժնին. 40 տոկոս ածխաջրեր, 30 տոկոս սպիտակուցներ եւ 30 տոկոս ճարպեր: Ընդմիջումային սննդի համար ավելի հարմար է ընտրել  սպիտակուցի մեծ պարունակությամբ կերակուր, օրինակ՝  թյունոս, պինդ խաշած ձու:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ